‘Հեյգլը՝ ԻՊ-ի մասին. Նման կազմակերպության հետ մենք դեռ երբեք չէինք բախվել’

953

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգլը ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը իսկական նոր սպառնալիք է աշխարհին և շատ պետությունների համար դարձել է գլխավոր խնդիրը:

«Մենք երբեք չենք բախվել «Իսլամական պետության» նման կազմակերպության, որն այդքան լավ կազմակերպված, լավ պատրաստված լինի, ֆինանսապես ապահովված, ռազմավարական տեսակետից՝ այդքան լավ պատրաստված, այդքան դաժան ու անողորմ»,-հայտարարել է Հեյգլը:

Պենտագոնի ղեկավարի կարծիքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհին: Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում չկա մի պետություն, և Իրանն էլ բացառություն չէ, որն այդ կարծիքին չլինի ԻՊ-ի վերաբերյալ: Փոխանցել է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվգենյա Խասիսը պատմել է Խոդորկովսկու փաստաբանին սպանելու՝ БОРН-ի ծրագրերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհում մուլտիմիլիոնատերերի ամենամեծ խտությունը Հոնկոնգում է’