‘
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը վերսկսվել է: Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն անդրադարձել են ասուլիսի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ մի քանի երիտասարդներ մտել են ասուլիսի սրահ ու ընդհատել այն: Առաքելության ներկայացուցիչները նշել են, թե կցանկանային իրենց հասկանալի լեզվով լսել բողոքողների պահանջները:
Առաքելության ղեկավար Հեյդի Տալյավինին հայտարարել է, թե երիտասարդները եկել ու փորձում էին գնահատական տալ զեկույցին, որն իրենք դեռ չեն ներկայացրել:
«Արդյոք ակցիայի մասնակիցները գիտե՞ն այն, ինչ մենք գիտենք, մեր ուսումնասիրությունների ողջ պատկերին տեղյակ են, թե ոչ, գիտե՞ն՝ ինչն ենք գնահատել դրական, ինչը բացասական, ի՞նչ խախտումներ ենք արձանագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ արձանագրել են մի շարք լուրջ խախտումներ, այդ թվում՝ խմբակային քվեարկությունների, բազմակի քվեարկության, լցոնումների չորս դեպքեր և այլն:
‘