‘Հենդերսոն. «Դեռ յոթ հանդիպում կա, և մենք պետք է հաղթենք դրանցից յուրաքանչյուրում» ‘

1051

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հավատում է, որ իր թիմը կարող է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճել: Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո «Լիվերպուլը» յոթ միավորով է զիջում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Նախքան «Արսենալի» հետ խաղն էլ գիտեինք, որ առաջին քառյակում տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու, իսկ պարտությունից հետո մեր առաջադրանքն ավելի բարդացավ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հանձնվել ենք: Դեռ յոթ հանդիպում կա, և մենք պետք է հաղթենք դրանցից յուրաքանչյուրում: Եթե դա մեզ հաջողվի, գուցե կարողանանք մասնակցել Չեմպիոնների լիգային,-Հենդերսոնի խոսքը մեջբերված է «Լիվերպուլի» պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Անմոռուկներ դոշերիս ու մեխակներ ձեռքերիս. Ֆեյսբուքյան արձագանքներ’