‘
Համացանցում տեղադրվել է տեսանյութ, որը ներկայացնում է 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Դանիա – Հայաստան (0:4) հանդիպման ընթացքում մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ դրվագները: Տեսանյութը թերեւս առաջին հերթին անհրաժեշտ է այն ակումբներին, ովքեր ցանկանում են իրենց շարքերում տեսնել Հենրիխին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չափազանց գեղեցիկ անցումից հետո խփեց Հայաստանի հավաքականի վերջին գոլը:
‘