‘Հենրիխ Մխիթարյանը՝ եվրոպական առաջատար առաջնությունների խորհրդանշական հավաքականում’

873

Eurosport-ը կազմել է եվրոպական առաջատար հինգ առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

«Կիսապաշտպանությունում Բաստիան Շվայնշտայգերից բացի ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով գոլի հեղինակ դարձավ «Շալկե-04»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթական խաղում»,- նշված է կայքում:

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն այս խաղի համար հետևյալն է. վարկանիշ — 88, 1 գոլ, 7 հարվածի փորձ (4-ը դարպասին), երկու լայնակի փոխանցման փորձ՝ երկուսն էլ հաջող: 

Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Խուլիան (Ալմերիա) — Դավիդ Ալաբա (Բավարիա), Նիկոլյա Պալլուա (Բորդո), Կամիլ Գլիկ (Տորինո), Դարիլ Յանմաատ (Նյուքասլ) — Հենրիխ Մխիթարյան (Բորուսիա Դ.), Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա) — Ֆրանկ Ռիբերի (Բավարիա), Ալբերտո Բուենո (Ռայո Վալյեկանո), Արիեն Ռոբբեն (Բավարիա) — Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ): 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Պելեգրինի. ««Սիթի»-ում ինձ ոչ ոք չէր ասել, որ ամեն տարի մեկ տիտղոս է պետք նվաճել»’