‘
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Լևերկուզենի գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Բայերի» հետ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին:
26-ամյա ֆուտբոլիստը գնդակին դիպչել է 20 անգամ, կատարել 11 փոխանցում՝ 36.4 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը վազել է 3.85 կիլոմետր: Նա հարված չի կատարել, չի հայտնվել խաղից դուրս վիճակում: Հենրիխը թույլ է տվել մեկ խախտում և երեք անգամ շրջանցել մրցակցին: Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.31 գնահատականը:
Ներկայացվող տեսանյութում ներառված են Բայերի դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագները։
‘