‘Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր է բաժանել Opel-ի խանութում (լուսանկարներ)’

1110

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» 26-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր է բաժանել ավտոարտադրող Opel ընկերության խանութում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը::

Հիշեցնենք, որ Opel-ը «Բորուսիայի» հովանավորներից է: Դեկտեմբերի 13-ից խաղադաշտից բացակայող Հենրիխ Մխիթարյանը հունվարի 24-ին վնասվածից հետո առաջին անգամ էր  դուրս եկել խաղադաշտ՝ մասնակցելով Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ ընկերական խաղի վերջնամասին:

Նախորդ հոդվածը‘Բարտոմեու. «Մեսսին ուրիշների վիճակագրությամբ չի հետաքրքրվում»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կարող է խուսափել երկարաժամկետ որակազրկումից’