‘
Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս պահին գտնվում է Լոնդոնում եւ ներկայումս բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է բրիտանական Caughtoffside.com կայքը:
Բանակցությունները ընթանում են Լոնդոնի հյուրանոցներից մեկում, ենթադրաբար՝ «Նովոթել» հյուրանոցում:
Կայքը հիշեցնում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խիստ շահագրգռված է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցում: Հնարավոր, մոտ ժամանակներս հայտարարվի 24-ամյա ֆուտբոլիստի եւ անգլիական ակումբի միջեւ պայմանագիր կնքելու մասին:
‘