‘
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է քննարկել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը, հաղորդում է Shahta.org-ը՝ հղում անելով գերմանական Gerchteticker կայքին:
Այդ տեղափոխությունը հնարավոր է այն դեպքում, եթե մանկունյանցիները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել իրենց հարձակվող Ուեյն Ռունիի հետ: Ռունին առայժմ չի շտապում երկարաձգել պայմանագիրը, ինչի պատճառով էլ «Յունայթեդը» պահեստային տարբերակներ է քննարկում: Այդ իրավիճակում, երբ Ռունիի հեռանալու հավանականությունը մեծ է, Անգլիայի չեմպիոնը չի ցանկանում վտանգի տակ դնել իր դիրքերը Պրեմիեր-Լիգայում:
‘