‘
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆաքս է ուղարկել Դոնեցկի «Շախտյորին»՝ խնդրելով փետրվարի 3-5-ը Հենրիխ Մխիթարյանին բաց թողնել Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ուկրաինական ակումբի լրատվական ծառայությունը:
Այդ ժամանակահատվածում ֆրանսիական Վալանս քաղաքում տեղի է ունենալու ազգային թիմի հավաքը, իսկ փետրվարի 5-ին Հայաստանը ընկերական հանդիպում է անցկացնելու Լյուքսեմբուրգի հետ:
‘