‘
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին հաղորդում է Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ ֆուտոլիստը հանգստյան օրերին հանդիպել է 54-ամյա մասնագետի հետ և քննարկել իր ապագան Մանչեսթերում: Խոսակցության մանրամասները դեռ հայտնի չեն:
Հաղորդվում է, որ եթե այս հանդիպումից հետո էլ պորտուգալացին մտափոխ չլինի, ապա 28-ամյա խաղացողը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:
Մխիթարյանի ծառայությունենրով ներկայումս հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը:
‘