‘Հենրիխ Մխիթարյանը հետ է թողել Օզիլին եւ Նեյմարին’

1349

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում պաշտոնական հանդիպումներում կատարած գոլային փոխանցումների քանակով Եվրոպայում լավագույնն է:

Հայ ֆուտբոլիստը 34 հանդիպումներում կատարել է 18 գոլային փոխանցում եւ հետ է թողել Լոնդնոի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին ու «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

Լավագույն հնգյակում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան եւ իտալական «Նապոլիի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող հարձակվող Լորենցո Ինսինյեն:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը վերջին 35 տարում «ՄՅՈՒ»-ի վատագույն մարզիչն է պարտված խաղերի տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսի շնորհանդեսը «Ռայո Վալյեկանոյում» ‘