‘Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ’

813

Ուկրաինական ֆուտբոլային Պրեմիեր լիգայի ակումբները երկրպագուների հետ համատեղ որոշել են նախորդ խաղաշրջանի դափնեկիրներին:

Ինչպես հայտնում է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը անցած խաղաշրջանում 29-ը խաղի է մասնակցել՝ խփելով 25 գնդակ:

Հաղթողները անհատական բացառիկ պարգևները կստանան Օդեսայում հուլիսի 10-ին՝ Ուկրաինայի Սուպերգավաթի համար խաղից առաջ:

Նախորդ հոդվածը‘Վերահսկիչ պալատն արձագանքում է քաղշիննախարարի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Բեկոն՝ հեթ-տրիկի հեղինակ. Շիրակ — Տրե Պեննե 3:0’