‘Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխությունը Վոլֆսբուրգ’

814

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ իր գործընկեր` հավաքականի անդամ, մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է խաղալ յուրաքանչյոր ակումբում:

«Իմ կարծիքով` յուրաքանչյուր բարձրակարգ ֆուտբոլիստ կարող է խաղալ յուրաքանչյուր ակումբում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում sovsport.ru կայքը:

Մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում գերմանական, լուրեր են շրջանառվում, որ գերմանական «Վոլֆսբուրգը» Հայաստանի ֆուտբլի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի համար պատրաստ է վճարել 7,5 միլիոն եվրո:  

Յուրա Մովսիյանը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբանից» 2012 թվականին: Մինչ այդ հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել դանիական և ամերիկյան ակումբներում: 

Նախորդ հոդվածը‘Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին’