‘Հենրիխ Մխիթարյանը մեկնում է Անգլիա’

817

Այսօր Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնում է Անգլիա՝ «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելու, հաղորդում է Daily Mirror-ը:

Նշվում է, որ 23 միլիոն ֆունտ արժողությամբ այս գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն շաբաթվա ընթացքում:

Մխիթարյանին ձեռք բերելու համար ծախսված գումարների մի մասը «Լիվերպուլը» մտադիր է փոխհատուցել Էնդի Քերոլի վաճառքից:

ESPN-ը վստահեցնում է, որ այսօր էլ Քերոլը բուժզննում կանցնի «Վեսթ Հեմին»: Գործարքի արժեքը կկազմի 15 միլիոն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» հանուն Մատայի պատրաստ է վաճառել Ալկանտարային կամ Տելյոյին’
Հաջորդ հոդվածը‘Մերաբիշվիլիի գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի’