«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում միացել է Հայաստանի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 30-ին է ժամանել Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։
Մրցավայրում Հայաստանի հավաքականին օգոստոսի 30-ին կմիանան նաեւ Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Հայաստանի հավաքականը Երևանից մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով — «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»
Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: