‘Հենրիխ Մխիթարյանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին, Հաջորդը Յուրա Մովսիսյանն է և Արթուր Աբրահամը’

892

Ice Bucket Challenge ակցիայի շրջանակում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդունել է իր թիմակից Պիեռ Էմերիկ Օբամեյանգի մարտահրավերը և սառցե լոգանք է ընդունել:

Ակցիայի կանոնների համաձայն Մխիթարյանը մարտահրավեր է ուղարկել 3 հոգու՝ Արթուր Աբրահամին, Յուրա Մովսիսյանին և իր գործակալ Մինո Ռայոլային:

Բարեգործական ֆլեշմոբի նպատակն է` ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ)։ Ակցիայի շրջանակներում հրավեր ստացածը կամ պետք է սառցե լոգանք ընդունի կամ գումար փոխանցի բարեգործական հիմնադրամին: Սովորաբար հրավեր ստացածները անում են երկուսը միասին:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից ‘