‘Հենրիխ Մխիթարյանը չի ուզում հեռանալ «Բորուսիայից»’

648

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է սկսել բանակացությունները Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար: Իտալական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն` կողմերն արդեն հանդիպել են, սակայն թուրինցիների համար գործարքի կայացման գլխավոր խնդիրն այն է, որ Մխիթարյանը չի ցանկանում հեռանալ «Բորուսիայից»:

Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հաղորդում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը նախ փորձելու է համոզել Մխիթարյանին, ապա բանակցելու է դորտմունդյան ակումբի հետ: Ի դեմս Մխիթարյանի` «Յուվենտուսում» տեսնում են փլեյմեյքերի հետ կապված խնդիրների լուծումը:

Ավելի վաղ «Յուվենտուսի» և՛ ղեկավարությունը, և՛ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել էին, որ ցանկանում են իրենց թիմում տեսնել Մխիթարյանին, սակայն չգիտեն` այդ տեղափոխությունը որքանով է իրատեսական:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ թիմակիցների հետ Իսպանիայում ուսումնամարզական հավաքի է, սակայն մարզվում է անհատական ծրագրով` ապաքինվելով է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի` «Հերտայի» հետ խաղում ստացած վնասվածքից:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե. 2013 թվականի վերջից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից սկսել են հաճախ բողոքներ հնչել’