‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (լուսանկարային շարք)’

898

Ruhr Nachrichten-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանն արդեն վերսկսել է մարզումները: 

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  ապաքինում էր վնասվածքից:

Սպորտային մարզիչ Անդրեաս Բեկի հսկողությամբ Մխիթարյանը ավարտին է հասցրել նախավարժանքն ու վարժությունները: 25-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է դաշտ վերադառնա Բունդեսլիգայի առաջնության շրջանակներում կայանալիք «Քյոլնի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին,-հայտնում է ruhr nachrichten կայքը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի հրավիրվել ազգային ընտրանի:

Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի վնացվածքից հետո առաջին մարզման մասին պատմող լուսանկարներ:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Պրիգուններ», «Բենթլիի Վկաներ», «Մոյմուններ»’
Հաջորդ հոդվածը‘ Լավրովը գաղտնի այցով եկել էր Հայաստա՞ն ‘