Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել անգլիական «Լեսթեր Սիթիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում եւ բաց կթողնի մոտ 3 շաբաթ, հաղորդում է CalcioMercato-ը։
Անգլիայում տեղի ունեցած խաղում Մխիթարյանը փոխարինվել էր 57-րդ րոպեին։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
«Ռոման» «Լեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 5-ին։ Մինչեւ այդ հռոմեական թիմը Իտալիայի առաջնության 35-րդ տուրում մայիսի 1-ին կընդունի «Բոլոնիային»։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։