‘
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 10 օրով դուրս է եկել շարքից, տեղեկացնում է The Times-ը:
Անգլիայի առաջնության 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում Մխիթարյանիազդրի վնասվածքը կրկնվել է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Նախապես նշվում էր, որ ապաքինման համար կպահանջվի 7-10 օր: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի՝ Դանիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումը:
Մանչեսթերյան դերբիում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջմանը:
‘