‘Հենրիխ Մխիթարյանը 7-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ’

3442

‘

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017 թվականի քվեարկության արդյունքները:

Հավաքելով 190 միավոր` Հայաստանի անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ, անգլիական «Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մրցանակին Մխիթարյանն արժանանում է 7-րդ անգամ անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ՝ 8-րդ անգամ:

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», — Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ երրորդը 25 միավորով Վարազդատ Հարոյանն է («Ուրալ»):

‘

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան` «սև ցուցակում»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի պատժի «Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին»’