‘
Դորտմունդի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ գերմանական Բունդեսլիգայում Ֆրանկֆուրտի «Այթրախտի» նկատջմամբ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի գրանցած դուբլի շնորհիվ:
Մխիթարյանը նախ բացեց խաղի հաշիվը 12-րդ րոպեին` այդպիսով բացելով նաեւ իր գոլերի հաշիվը Բորուսիայի կազմում պաշտոնական հանդիպումներում:
36-րդ րոպեին «Այնտրախտի» չեխ հարձակվող Վացլավ Կադլեցը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կրկին առաջ մղեց իր թիմին:
Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման, իսկ դորտմունդցիները 12 միավորով միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով երկրորդ տեղով ընթացող Մյունխենի «Բավարիային»:
Այս խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը սկսում է նախապատրաստվել չեխերի (սեպտեմբերի 6) եւ դանիացիների (սեպտեմբերի 10) դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
‘