‘Հենրիխ Մխիթարյանի եւ Դարիո Սրնայի հանդիպումը ուսանողների հետ (ֆոտոշարք)’

1000

Հոկտեմբերի 5-ին Դոնեցկի պետական համալսարանում կայացել է տնտեսա-իրավագիտական ֆակուլտետի ուսանողների հանդիպումը «Շախտյորի» երկու առաջատար ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի եւ Դարիո Սրնայի հետ, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստներին մեծարելուց հետո ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել ֆուտբոլիստներին:

Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի հետ հարց ու պատասխանը:

—  Հենրիխ, մենք ցանկանում ենք, որ դուք դառնաք լավագույն ռմբարկու: Քանի՞ գոլ եք մտադիր խփել այս մրցաշրջանում:

Հենրիխ Մխիթարյան – Նայած թե Դարիոն քանի փոխանցում կտա ինձ (ծիծաղում է):

— Խաղադաշտ մտնելիս ի՞նչ եք մտածում

Հենրիխ Մխիթարյան – Եթե խաղում ես «Դոնբաս Արենայում», ապա քեզ լեփ-լեցուն տրբունաներ են սպասում: Նման դեպքում ցանկանում ես անպայման հաղթել: Դա լավ զգացում է:

— Հենրիխ, գիտենք, որ դուք ընկերուհի չունեք: Ի՞նչ տեսակի աղջիկներ են ձեզ դուր գալիս:

Հենրիխ Մխիթարյան – Դե, դրա համար էլ այսօր այստեղ եմ եկել: Կարեւորը, որ նա լավ մարդ լինի: Շիկահեր, թե սեւահեր, կարեւոր չէ:

— Ո՞ր թիմին եք համարում ձեր հիմնական մրցակիցը:

Հենրիխ Մխիթարյան – Ինքներս մեզ: Պետք է այնպես խաղալ, որ մրցակից չլինի: Ամեն օր ու ամիս մենք ամեն ինչ անում ենք, որ ավելի ուժեղ լինենք եւ մրցակցությունից դուրս:

\"\"

 

\"\"

 

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկեց աշնանային զորակոչը ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Էդուարդ Միրզոյանը ‘