‘Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել’

870

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ, վստահ գործողություններով աչքի ընկնելով ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում: Հայ ֆուտբոլիստի տպավորիչ խաղը չի վրիիպել առաջատար լրատվամիջոցների ուշադրությունից:

«WhoScored» վիճակագրական կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին՝ հայ ֆուտբոլիստի խաղը գնահատելով 10 հնարավորից 9.4 միավորով: 

 «Goal.com» կայքը Մխիթարյանի խաղը 5 հնարավորից գնահատել է 4.5 միավորով: 4 է ստացել առաջին գոլի հեղինակ Մարկո Ռոյսը, իսկ Ռոման Բյուրկին, Լուկաշ Պիշչեկը և Սվեն Բենդերը ստացել են 3.5 միավոր:

«Ruhr Nachrichten»-ի գնահատմամբ, «Վոլֆսբուրգի» դեմ «Բորուսսիայից» ամենալավը խաղացել են Հենրիխ Մխիթարյանը և Սվեն Բենդերը. երկուսն էլ ստացել են 1.5 միավոր: Ըստ «Բորուսսիայի» տեղեկատվական գործընկերոջ, դորտմունդյան թիմից ամենավատը խաղացել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը. նա ստացել է 4 միավոր:

«Der Westen»-ը ևս ամենաբարձրը գնահատել է Մխիթարյանի և Բենդերի խաղը՝ 2 միավոր: Ըստ «Der Westen»-ի դորտմունդյան թիմից վատագույն խաղը ցուցադրել է Օբամեյանգը. նա ստացել է 6 միավոր:

Հիշեցնենք, որ Գերմանիայում գնահատման համակարգը տարբերվում է. գնահատում են մեծամասամբ 6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը 1-ն է, ամենացածրը‘ 6:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիա» – «Բարսելոնա»֙ 1:1․ հաղթողին չորոշվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրես խմբակցության ֆեյսբուքյան էջի կողմից հրապարակված ընտրախախտումներ’