‘
Այսօր պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դարձած Հենրիխ Մխիթարյանը «Facebook» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բրուսիայի» երկրպագուներին և անձնակազմին։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբին ուղղված հրաժեշտի նամակը։
«Սիրելի երկրպագուներ և ընկերներ,
Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու բոլորին «Բորուսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և իհարկե, բոլոր հիանալի երկրպագուներին այն սիրո և աջակցության համար, որ տվել եք ինձ անցյալ մրցաշրջանների ընթացքում։ Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, որ անցկացրել ենք միասին դաշտում և դաշտից դուրս վերջին երեք տարիներին, և ես ինձ օրհնված եմ զգում, որ ներկայացրել եմ այդպիսի հիանալի ակումբ և հիանալի քաղաք։
Երբ ես ետ եմ նայում իմ արմատներին և իմ հոր ֆուտբոլային կարիերային, հիշում եմ, որ միշտ ինձ ասել են նոր մարտահրավերների ձգտելու մասին, և ես պարտավոր եմ զգում պատվել իմ ընտանիքի ժառանգությունը։ Ես պետք է կատարեի այս քայլն իմ կարիերայում և միանայի «Մանչեսթեր Յունայթեդին»։
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր հուշերի համար։ Դուք միշտ իմ սրտում ձեր հատուկ տեղը կունենաք։
Սիրով՝ Միկի»։
‘