Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հատուկ տեսաուղերձով իտալական ակումբի երկրպագուներին ներկայացրել է իր ազգանվան ճիշտ արտասանությունը՝ հեգելով տառերը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ավարտվել է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ։