‘Հենրիխ Մխիթարյանն այս տարի ավելի ուժեղ է. The Guardian’

625

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը կազմել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որտեղ ընդգրկվել են Դոնեցկի «Շախտյորի» չորս ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյանը, Վիլիանը, Ֆենրանդինյոն եւ Դարիո Սրնան, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Մխիթարյանի վերաբերյալ բրիտանական պարբերականը գրել է հետեւյալը.

«Անցած մրցաշրջանում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը: Սակայն այս տարի նա ավելի ուժեղ դարձավ: «Շախտյորում» ընդունված է բրազիլացիներին օգտագործել այն դիրքերում, որոնք պահանջում են ստեղծագործական, գրոհային ֆուտբոլ, իսկ արեւելաեվրոպական ֆուտբոլիստներին՝ պաշտպանողական դիրքերում:
Սակայն Մխիթարյանը ջարդեց այդ մոտեցումը: Նա գործում է կենտրոնական գրոհային կիսապաշտպանի դիրքում եւ մեծ քանակությամբ գոլեր է խփում: Նախորդ մրցաշրջանում նա սկսեց տակտիկապես ավելի հմուտ խաղալ, իսկ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանի ներուժը օգտագործեց առջեւի գծում: Մխիթարյանն ընդամենը 7 տարեկան էր, երբ վախճանվեց նրա հայրը՝ նախկինում հայտնի ֆուտբոլիստ: Այժմ Մխիթարյանը 23 տարեկան է եւ արդեն համարվում է հետխորհրդային ժամանակաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Հայաստանի պատվիրակությունը ԵԽ-ի նիստին 1997թ.’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկուհին ինտերնետ-խանութի ծանրոցում նամակ է ստացել չինացի կալանավորներից’