‘Հենրիխ Մխիթարյանն անցկացրած 29 խաղում մասնակցել է «Բորուսիայի» 36 գոլային գրոհի’

1217

Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջն անդրադարձել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ելույթներին: Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Մխիթարյանը մասնակցել է թիմի 36 գոլային գրոհի՝ դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Մինչև ձմեռային ընդմիջում գնալը Հենոն 4 խաղում պարտադիր աչքի է ընկել գոնե մեկ արդյունավետ գործողությամբ: 

Ինչ վերաբերում է առաջնության երկրորդ փուլին, ապա Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղ ցույց տալ և Բունդեսլիգայի 18-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակիչ ‘
Հաջորդ հոդվածը‘ Տորեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»’