‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով այս օրերին թիմակիցների հետ Չինաստանում ուսումնամարզական հավաքի է մասնակցում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ 2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլն արդյունավետ կանցնի։
««Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալը հիանալի հնարավորություն է։ Սա աշխարհի մեծագույն ակումբներից է։ Ես շատ երջանիկ եմ այստեղ և կանեմ ամեն ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթանակներ տոնել։ Տիտղոսներ նվաճելու համար մենք կանենք հնարավոր ամեն բան։ Բարդ է լինելու, բայց հույս ունենք՝ լավ նախապատրաստական փուլ կանցկացնենք, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի»,-Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքից։
Չինաստանում «Մանչեսթեր Յունայթեդը» ստուգողական խաղեր է անցկացնելու Դորտմունդի «Բորուսիայի» (հուլիսի 22-ին), «Մանչեսթեր Սիթիի» (հուլիսի 25-ին) և «Գալաթասարայի» (հուլիսի 30-ին) հետ։
‘