‘
«Ուիգան»-«Մանչեսթեր Յունայթեդ» (0:2) ստուգողական խաղից հետո «կարմիր սատանաների» նորեկ Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական ալիքի եթերում իր մեկնաբանությունն է տվել։
—Ի՞նչ տպավորություններ ունես այս խաղից։
-Կարող եմ ասել, որ լավ խաղ էր։ Առաջին խաղակեսը մի փոքր բարդ ստացվեց, քանի որ չկարողացանք գոլ խփել, սակայն ընդհանուր առմամբ լավ խաղ ստացվեց, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս։
—Հարմարավե՞տ էիր զգում քեզ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։
-Ես փորձում էի ամեն ինչ անել այդ մարզաշապիկով ինձ հարմարավետ զգալու համար: Կարծում եմ՝ օր օրի դա ավելի ու ավելի լավ կստացվի։
—Դու այսօր «10» համարով էիր խաղում, այլ դիրքում։ Ինչպե՞ս էր քեզ համար այդ դիրքում խաղալը։
-Ինձ համար նշանակություն չունի՝ որտեղ եմ խաղում։ Կարևորը թիմի հետ խաղալն ու հաղթելն է։ Դիրքն ամենակարևորը չէ ինձ համար։
‘