Հենրիխ Մխիթարյան․ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում

202

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Միլանից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո հույս է հայտնել, որ հաջորդ տուրում «Ռոման» կկարողանա դրական արդյունքի հասնել «Յուվենտուսի» հետ տնային խաղում։

«Մենք կատարելագործվելու տեղ ունենք, բայց լինում են չնչին դրվագներ, որոնք արդյունքում տարբերությունը մեր օգտին չեն դարձնում։ «Միլանի» դեմ խաղում թույլ տվեցինք սխալներ, որոնք չենք կարող մեզ թույլ տալ։ Իսկ ամեն սխալի համար պատժվում ես մրցակցի կողմից։

Առաջիկա երկու օրում պետք է անել առավելագույնը, որպեսզի պատրաստ լինենք «Յուվենտուսի» հետ դիմակայությանը։ Կլինի լուրջ պայքար, եւ մենք շանս ունենք մեր երկրպագուների ներկայությամբ հաղթել։ Բարդ կլինի, մեր կազմի մի քանի խաղացողներ բաց կթողնեն այդ հանդիպումը։ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ռոմա» — «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Միլանի» դեմ խաղում կարմիր քարտ են ստացել եւ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ, հոլանդացի Ռիկ Կարսդորպն ու իտալացի Ջանլուկա Մանչինին։

Նախորդ հոդվածըՋեյմի Վարդին 2 ամիս չի օգնի «Լեսթեր Սիթիին»
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը եզրափակիչում է