‘Հենրիխ Մխիթարյան. «Ամբողջ թիմը հրաշալի աշխատանք կատարեց և շատ կարևոր 3 միավոր վաստակեց»’

1282

‘

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանն իր ներդրում ունեցավ դորտմունդյան թիմի հաղթանակում` դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը պատմել է հաջողված խաղից ստացած տպավորությունների մասին:

«Կարծում եմ` այս տարվա իմ լավագույն խաղերից մեկն էր: Ամբողջ թիմը հրաշալի աշխատանք կատարեց և շատ կարևոր 3 միավոր վաստակեց: Հենց այս ոգով պետք է շարունակենք հանդես գալ: Գուցե կարողանանք Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել: Ամեն ինչ հնարավոր է, երբեք պետք չէ ասել երբեք»-Մխիթարյանի խոսքը մեջբերված է «Բորուսիայի» պաշտոնական կայքից:

‘

Նախորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուի նոր ռեկորդը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շմելցեր. «Ցանկանում ենք հաջող ելույթներով Յուրգեն Կլոպի համար սուպերհրաժեշտ կազմակերպել»’