‘
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Մարսելի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսին: «Անհամբեր սպասում եմ Չեմպիոնների լիգայի իմ առաջին տնային հանդիպմանը Դորտմունդում: Համոզված եմ, որ երկրպագուները 100 տոկոսով կաջակցեն մեզ ու կլինեն ավելին, քան 12-րդ ֆուտբոլիստը»,- նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Բորուսսիա» — «Մարսել» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 22:45-ին:
‘