‘Հենրիխ Մխիթարյան. ԱՊՀ առաջնության գաղափարը հետաքրքիր է’

767

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել ԱՊՀ առաջնության գաղափարի մասին:

«Հետաքրքիր գաղափար է, սակայն իմ խնդիրը չէ քննարկել, թե որքանով է այն իրատեսական: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով, նրանք էլ կորոշեն, անցկացնել նման մրցաշար, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի առաջնությանը, ապա, ցավոք, մրցակցության մակարդակը այնտեղ ավելի ցածր է, քան կցանկանայի: Չեմպիոնների լիգան անհամեմատելի ավելի բարդ մրցաշար է: Կարծում եմ, որ եթե մենք հանդես գայինք Անգլիայի կամ Իսպանիայի առաջնությունում, ապա ՉԼ-ում ավելի մեծ հաջողությունների կհասնեինք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Նախորդ հոդվածը‘2012 թվականի վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանից Վրաստան Է այցելել 27 հազար 609 զբոսաշրջիկ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր.Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Ալիկ Արզումանյանը’