‘
Նոյեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» մրցելու է «Գալաթասարայի» հետ: Դորտմունդյան թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանն այդ կապակցությամբ գրառում է կատարել Twitter սոցիալական ցանցի իր էջում:
«Մեզ սպասվում է Չեմպիոնների լիգան: Առա՛ջ, «Բորուսիա»»,-գրել է Մխիթարյանը և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսսիան» դեռևս միայն հաղթանակներ է տոնել:
‘