‘Հենրիխ Մխիթարյան. Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում’

897

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան «Спорт день за днем» պարբերականի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Առաջին խաղից առաջ մենք մանրազնին ուսումնասիրել էինք մրցակցին, այնպես որ անակնկալներ չեն եղել: Երկրորդ գոլը մենք «ստանդարտ» իրավիճակից բաց թողեցինք, ընդ որում գիտեինք, որ «Բորուսիան» այդ առումով շատ ուժեղ է: Սակայն զգոնության պակասը, անուշադրությունը ի վերջո բերեցին այդ գոլին: Սակայն այժմ արդեն ամեն ինչ հետեւում է մնացել, պետք է մտածել հետագա հանդիպումների մասին:

Լուչեսկուն նույնպես խոսել էր անուշադրության եւ նյարդայնության մասին: Սակայն խաղի ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ երաշխավորված չէ սխալներից, բոլորն են սխալվում եւ դա ֆուտբոլի անբաժանելի մասն է: Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում: Մենք «Բորուսիայի» հետ խաղում շատ էինք սխալվում. եւ խխաղային դրվագներում,  եւ փոխանցումներում, եւ դաշտում դիրքի ընտրության ժամանակ: Այդ ամենը խոսում է այն մասին, որ մեր մոտ բացակայում էր սեփական խաղը, ի վերջո դա մրցաշրջանի առաջին հանդիպումն էր: Մենք շատ լարված էինք:

Ոչ-ոքին ոչ  մի կերպ չի կարելի դրական արդյունք համարել, քանի որ այժմ մենք դրսում պետք է միայն հաղթենք: Սակայն մենք հաղթանակի համար ենք պատրաստվում: Գերմանացիներին ոչ-ոքին էլ է ձեռնտու, սակայն չեմ կարծում, որ «Բորուսիան» ամբողջ հանդիպումը պաշտպանվելու է: Նրա երկրպագուները թիմին առաջ են մղելու: Իսկ մենք խաղադաշտ ենք դուրս գալու, որպեսզի մեզ անհրաժեշտ արդյունքին հասնենք եւ շարժվենք առաջ»,- նշել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘9/02-ում ուրիշի փոխարեն քվեարկող քաղաքացին փախավ տեղամասից (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության ‘