‘Հենրիխ Մխիթարյան. Ես կընտրեի Անգլիան՝ ի տարբերություն Վիլիանի’

563

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Россия-2 հեռուստաընկերության «Գլխով հարված» հաղորդաշարի ժամանակ (տեսանյութում՝ 17:00-ից) մեկնաբանել է իր նախկին թիմակից Վիլիանի տեղափոխությունը «Անժի» 35 միլիոն եվրոյով:

«Կարող եմ ասել, որ հաճելի չէր լսել, որ նա հեռանում է թիմից, բայց քանի որ նա այդ որոշումն էր կայացրել, մենք պարտավոր դա հարգել եւ Վիլիանին միայն հաջողություն մաղթել: Ես Վիլիանի տեղափոխության մասին միայն նրա հեռանալու օրն եմ իմացել»:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ եթե ինքը Վիլիանի տեղը լիներ, եւ նրանով հետաքրքրվեր «Անժին», սակայն կես տարի անց Անգլիա գնալու հնարավորություն լիներ, ապա Հենրիխը կընտրեր Անգլիան:

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ. Քվեաթերթիկում առաջինը կլինի Բագրատյանը, վերջինը՝ Սեդրակյանը’
Հաջորդ հոդվածը‘«150 000-ի» հետքերով. Քաղաքապետարանի աշխատակից. Իմանամ էդպիսի բան կա՝ տեղս կթողնեմ կգնամ էդտեղ կաշխատեմ’