‘
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ադրադարձել է Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին:
«Եվ մենք կհանդիպենք դարձյալ, այս անգամ՝ ազգային հավաքականների մակարդակով: Պորտուգալիա vs Հայաստան՝ այս ուրբաթ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը՝ տեղադրելով իր և Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիանիո Ռոնալդուի միջև ֆուտբոլային պայքարը պատկերող մի լուսանկար:
‘