‘
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր երազանք է եղել շարունակել կյանքից վաղաժամ հեռացած հոր գործը, դառնալ ֆուտբոլիստ:
«Հայրս իմ ներշնչանքն էր եւ մոտիվացիան: Ես երեխա էի, նա խաղում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլ, եւ ես միշտ երազում էի նրան հետ գնալ մարզումների: Կյանքը շարունակվում է, եւ ես հույս ունեմ, որ նա հպարտանում է նայելով ինձ երկնքից: Ես ձգտում եմ անել ամեն ինչ, որպեսզի նա հպարտ լինի ինձնով: Ես տխուր եմ, քանի որ կարծում եմ՝ նա կօգներ ինձ իր խոսքերով եւ աջակցությամբ, բայց սա կյանք է:
Ես ձգտում են անել ամեն ինչ իմ ընտանիքի եւ ընկերների համար, որոնք դիտում են իմ ամեն խաղը: Իմ մայրը եղել է ինձ համար նաեւ հայր: Ես երախտապարտ եմ նրան եւ բոլոր այն մարդկանց, որոնք կյանքիս դժվար պահերին եղել են իմ կողքին: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք: Մայրս աշխատում է ՀՖՖ-ում, քույրս՝ ՈւԵՖԱ-ում»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է theguardian-ը:
Համլետ Մխիթարյանը մահացել է 33 տարեկանում, երբ որդին եղել է 7 տարեկան:
‘