‘
«Ապացուցելու ենք, որ որոշ մարդիկ սխալ են: Ինձ համար տարբերություն չկա «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի միջև: Ես գիտեմ, թե որքան եմ տրվում խաղին: Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» փորձում եմ ավելի շատ խաղն ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում թիմային եմ գործում», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս նշեց նաև, որ վաղը Լեհաստանի դեմ խաղալու են ազգի համար քանզի:
«Մրցակցի կազմից Լևանդովսկին, Պիշչեկը, Բլաշիկովսկին շատ ուժեղ են: Նրանք մարդկային առումով էլ լավ տղաներ են: Շատ եմ ցանկանում, որ վաղը խաղից հետո, զրուցեմ նրանց հետ: Պետք է բարձր մակարդակով խաղանք: Ճիշտ է չենք կարող դուրս գալ խմբից, բայց խաղալու ենք մեր ազգի համար»,- ասաց Մխիթարյանը:
‘