‘
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության (0։3) մասին։
— «Շախտյորն» այդքան էլ լավ չէր խաղում, իսկ 2-րդ խաղակեսում մենք մի քանի պահեր ունեինք, սակայն չկարողացանք դրանք գոլի վերածել։ Կարծում եմ՝ սա շատ լավ դաս կլինի մեզ համար, որ չսխալվենք այնպես, ինչպես սխալվում էինք «Բորուսիայի» հետ խաղում։
— Թիմը գրեթե բոլոր դիքերում խնդիրներ ուներ, չափազանց դժվար էր պաշտպանությունից հարձակման անցնելը։ «Բորուսիան» էր այդքան ուժե՞ղ, թե՞ «Շախտյորի» խաղը չստացվեց։
— Կարող եմ ասել, որ ավելի շուտ մեզ մոտ բան չստացվեց, այնպես չէ, որ «Բորուսիան» թույլ չէր տալիս, քանի որ 2-րդ կեսում մենք առավելություն ունեինք և մրցակցից ավելի լավ խաղացինք։ Խնդիրը մեր մեջ է։
— Առաջին գոլը կրկին ստանդարտից բաց թողեցիք։ Դուք աշխատե՞լ եք այդ ուղղությամբ։
— Աշխատել ենք, սակայն ինչ կարող ենք անել, եթե մենք «Բորուսիայի» պես բարձրահասակ ֆուտբոլիստներ չունենք։ Սակայն դա նշանակություն չունի, և մենք չպետք է անընդհատ գոլ բաց թողնենք, այլ պետք է պայքարենք և հաղթահարենք դժվարությունները», – Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում isport.ua-ն։
SportArmenia.com
‘