‘Հենրիխ Մխիթարյան. Լավ տրամադրվածություն ունենք’

1107

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ բարձր տրամադրությամբ են մոտենում Ուկրաինայի առաջնության հերթական հանդիպմանը՝ «Տավրիայի» հետ:

«Մեզ սպասվում է հանդիպում լավ մրցակցի հետ: Հեշտ չի լինելու, մանավանդ խաղը արտագնա է: Որպես կանոն, «Շախտյորի» դեմ առավելագույնս տրամադրվածություն է լինում, լրացուցիչ դժվարություն է նաեւ այն, որ մենք խաղում ենք յուրաքանչյուր 3-4 օրը մեկ: «Տավրիայի» հետ խաղերը ծանր են ստացվում:  Հիշում եմ անցած խաղը Սիմֆերոպոլում, որտեղ մենք հաղթանակը կորզեցինք վերջին րոպեներին: Վստահ եմ, որ այս անգամ էլ է «Տավրիան» ճակատամարտ տալու, այնպես էր հաղթանակի համար պետք է չարչարվենք:

Սակայն մենք լավ տրամադրվածություն ունենք, քանի որ հաղթանակներից հետո ավելի հեշտ է լինում վերականգնվել եւ պատրաստվել հաջորդ խաղին:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Հերթական խաբեություն, որով գործող ռեժիմը խրախուսում է արտագաղթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմ». գործարքը նախապատրաստման փուլում է ‘