‘Հենրիխ Մխիթարյան. Հավատում եմ, որ հայրս ինձ տեսնում է’

857

Վալանսում կայացած Հայաստան – Լյուքսեմբուրգ (1:1) ընկերական հանդիպումից առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունները նկարահանել են Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով Հայաստանի հավաքականի կազմում Վալանս էր ժամանել իր հոր` Համլետ Մխիթարյանի Վալանսում հանդես գալուց 18 տարի անց:

Հաղորդմանը հեղինակը նշում է, որ խաղադաշտ մտնելը բեմ մտնելու նման է եւ միշտ տարբեր է ու միշտ եզակի, եւ որ Հենրիխ Մխիթարյանի համար «Ժորժ Պոմպիդու» ստադիոնը հատուկ նշանակություն ունի, քանի որ նա այնտեղ է եկել Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց իրենից 24 տարի առաջ իր հայրը՝ Համլետ Մխիթարյանը, հանդես է եկել Վալանսում: Հաղորդման մեջ նշվում է, որ Համլետը խաղացել է Վալանսում, եղել է ծագումով հայ օտարերկրացի ֆուտբոլիստ, ում ընտանիքը տեղափոխվել է Վալանս, եւ որ Հենրիխը այդ տարիներին փոքրիկ երեխա է եղել:

Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում նշում է, որ հայրը Վալանսում խաղացել է յոթ տարի, հետո վերադարձել է Հայաստան, որտեղ մահացել է, բայց կյանք է, կյանքը շարունակվում է եւ ասել է. «Ես հավատում եմ, որ նա ինձ նայում է եւ հպարտ է…»:

Մարինա Թաշչյանը՝ Հենրիխի մայրը, նշել է, որ իր համար հուզիչ է ամեն ինչ, եւ հաճելի է, քանի որ իր որդին խաղալու է այն նույն ստադիոնում, որտեղ խաղացել նրա հայրը` ավելացնելով, որ այս ամենն իրեն վերադարձնում է դեպի իր ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Պեկինը ձեռնամուխ է եղել չինական «ԳՈՒԼԱԳ»-ի բարեփոխմանը’