‘Հենրիխ Մխիթարյան. «Հավաքն ավարտված է: Վերադառնում ենք Դորտմունդ»’

774

Դորտմունդի «Բորուսիան» ավարտել է իսպանական Լա Մանգայի հավաքը և վերադարձել է Գերմանիա: Այդ մասին  ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքից հետո շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

«Հավաքն ավարտված է: Վերադառնում ենք Դորտմունդ»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում Յուգեն Կլոպի թիմն անցկացրեց 2 ընկերական խաղ՝ նվազագույն հաշվով հաղթելով Բուխարեստի «Ստյաուային» ու շվեյցարական «Սյոնին»: «Բորուսիան» այս տարվա առաջին պաշտոնական խաղն անցկացնելու է հունվարի 31-ին Լևերկուզենում, որտեղ Բունդեսլիգայի 18-րդ տուրում մրցակիցը լինելու է «Բայերը»:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն «Ռեալի» պատմության երրորդ ռմբարկուն է’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» վստահ հաղթեց «Վերոնային» (տեսանյութ)’