‘
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն վստահելու և աջակցելու համար շնորհակալություն է հայտնել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ մրցաշրջանի ավարտից հետո Կլոպը հեռանալու է «Բորուսիայից»:
«Ինձ համար մեծ պատիվ էր և անմոռանալի փորձ Ձեզ նման մարդու հետ աշխատելը: Ձեր պրոֆեսիոնալ նորամուծությունները, աշխատանքին նվիրվածությունը և աշխատասիրությունը իմ կարիերայի վրա կարևոր ազդեցություն են ունեցել:
Մարզի՛չ, շնորհակալ եմ Ձեզ վստահության և իմ զարգացման մեջ դրական ներդրման համար»,-գրել է Մխիթարյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:
‘