‘Հենրիխ Մխիթարյան. Մենք «Չելսիից» չէինք վախենում’

744

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 3-րդ տուրում «Չելսիի» հետ խաղից (2:1) ակումբի լրատվական ծառայության հետ զրույցում իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ:

«Չելսին» լավ թիմ է, սակայն, փառք Աստծո, մենք արագ գոլ խփեցինք եւ ավելի հեշտացավ խաղը: Մրցակցի մոտ սկսեցին ազատ գոտիներ հայտնվել եւ մենք կարողացանք պահեր ստեղծել: Ցավոք, չկարողացանք այդ բոլորը իրացնել: Բայց կարեւորը՝ հաղթեցինք:

Սա Ուկրաինայի առաջնություն չէ: Չեմպիոնների լիգայում պետք է ավելի արագ տեղաշարժվել, գոտիներ փակել, արագ գրոհներ կազմակերպել: Այստեղ թույլ մրցակիցներ չեն լինում: Բոլոր թիմերն էլ ուժեղ են: Գիտակցում էինք, որ հեշտ չի լինելու եւ ամեն ինչ արեցինք հաղթանակի համար:

Չեմ կարող ասել, թե մենք վախենում էինք մրցակցից: Մեր թիմը այժմ վերելք է ապրում, եւ պետք է նույն ոգով շարունակել: Դեռ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է դեռեւս շատ աշխատել:

Գոլ բաց թողնելուց հետո մենք չկորցրեցինք ինքնատիրապետումը: Մենք ամբողջ խաղի ընթացքում լավ խաղացինք. հանգիստ, հավասարակշռված:

Պետր Չեխի դարպասին 15 հարվածից երկուսը խփեցինք: Կարող էր ավելի շատ լինել: Սա ֆուտբոլ է: Հնարավոր չէ բոլոր պահերը իրացնել:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթեց «Չելսիին», «Յուվենթուսը» սայթաքեց. ՉԼ հանդիպումները՝ տեսանյութով’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ’