‘Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսը» ոչնչով չզարմացրեց’

847

«Շախտյորի» յուրաքանչյուր խաղացող այսօր ամեն ինչ արեց հաղթանակի համար եւ մարզիչը գոհ է մեզանից: Չի կարելի ասել, որ հանդիպման հաշիվը մեզ լիովին բավարարեց, «Յուվենտուս» — «Շախտյոր» հանդիպումից հետո հանքափորների ակուբմի կայքին տված հարցազրույցում ասել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք գոլային բազմաթիվ պահեր ունեցանք, որոնք կարող էին հաղթանակ բերել: Սա ֆուտբոլ է եւ մրցակիցը մեզ ոչնչով չզարմացրեց: Կարծում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք: Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան խաղում»,- նշել է հայ ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը‘ Ռոբերտ Քոչարյան. Օսկանյանի գործը խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ահաբեկչությունը Հալեպում. Առնվազն 30 զոհ’