‘Հենրիխ Մխիթարյան. «Ուզում եմ «Բորուսիային» որքան հնարավոր է շատ оգուտ բերել»’

946

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով դարձավ Գերմանիայի սուպերգավաթի համար «Բավարիայի» հետ հանդիպման առաջին գոլի հեղինակ (2:0), նշել է, որ ինքը միշտ ձգտում է իրեն լավ դրսևորել մարզադաշտում և ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ է: Նրա խոսքով, իր գլխավոր նպատակը թիմի оգուտ բերելն է:

– Մարզադաշտում միշտ ձգտում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը: Դա կարևոր է ոչ միայն թիմի, այլև անձամբ ինձ համար: Ուզում եմ միշտ оգտակար լինել իմ թիմին,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մենք արժանիորեն վաստակեցինք Սուպերգավաթը»’
Հաջորդ հոդվածը‘Էբոլայի վիրուսակիրները’