‘Հենրիխ Մխիթարյան. « Ունենք բոլոր նախադրյալները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»’

649

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ակումբի նպատակերին ու ծրագրերին՝ նշելով, որ գերմանական ակումբի գլխավորը խնդիրը 2014 2015-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելն է:

«Ունենք բոլոր նախադրյալները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար: Դրա համար կանենք ամեն հնարավորը: Առաջինը պետք է հաղթահարենք խմբային փուլը:

Տիտղոսները կարևոր են, բայց ամեն դեպքում միշտ հաղթում է ուժեղագույնը: Եթե շատ մտածենք ապագայի մասին և մոռանանք ներկան, ապա հեռուն գնալ չենք կարող: Այժմ մտածում ենք միայն Լոնդոնի «Արսենալի» հետ խաղի մասին», — Մխիթարյանի խոսքն է մեջբերում գերմանական Kicker-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էր հասել 2012-2013-ին մրցաշրջանում և 1:2 հաշվով պարտվել Մյունխենի «Բավարիային»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ ցամաքային զորքերում սկսել է գործել կիբեռպաշտպանության առաջին բրիգադը’